Հնդկաստանի արեւելյան Բեհար նահանգում կայծակը 27 մարդու է սպանել, եւս 20 մարդ վնասվածքներ է ստացել:
Տարերային աղետների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերից 6-ը երեխաներ են, երեքը՝ կանայք: Կայծակը հարվածել է երեխաների այն ժամանակ, երբ նրանք անձրեւից պատսպարվել են ծառի տակ: Կայծակը հարվածել է ծառին:
Կայծակի հարվածից տուժածները լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «Բիրժեվոյ լիդեր»-ը:


























