Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում ձերբակալել են Նորթ Հոլիվուդի բնակիչ մի հայի, եւ մի կնոջ` Պանորամա-Սիթիից անձնական տվյալների գողության կասկածանքով, երբ ոստիկանությունը սոցիալական ապահովության քարտերի եւվարկային քարտերի բազմաթիվ համարներ, անձնական մուրհակներ եւ բանկային հաշիվների անդորրագրեր են հայտնաբերել «Ramada Inn» հյուրանոցի նրանց համարում:

«Burbank Leader»-ի փոխանցմամբ, ոստիկանները մոտեցել են 41-ամյա Արամ Գեւորգյանին, երբ նա զբոսնում էր «Ramada Inn» հյուրանոցի մոտ: Ոստիկանների հետ զրույցում նա խոստովանել է, որ իր վրա կալանքի չկատարված օրդեր կա: Ըստ գրառումների, Գեւորգյանի համար թմրանյութերի համար էին կալանքի որոշում տվել:

Խուզարկելով Գեւորգյանին` ոստիկանները վարկային քարտ են հայտնաբերել, որոնք նրան չեն պատկանել: 41-ամյա Շոնա Ուեսթին գտել են հյուրանոցային համարում, ոստիկանները խուզարկել են համարը եւ գտել իրեղեն ապացույցները: Գեւորգյանն ու Ուեսթը ձերբակալվել են, նրանց համար 50 հազարական դոլար գրավ է նշանակվել: