ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցով խորհրդական Թոմ Դոնիլոնը հրաժարական է տվել, նրան փոխարինել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզեն Ռայսը: Այդ պաշտոնում նշանակումը կարող է կատարվել առանց Սենատի համաձայնության:
58-ամյա Դոնիլոնն իր պաշտոնը կլքի հուլիսի վերջին: Նա ազդեցիկ քաղաքական գործիչ է համարվում, թեեւ առանձնապես ճանաչված չէ, գրում է The New York Times-ը:
Նրա առավել լուրջ հաջողություններից է Քալիֆորնիայում Օբամայի եւ Չինաստանի նոր նախագահ Սի Ցզինպինի միջեւ ոչ պաշտոնական անսովոր հանդիպումը:
Իր հերթին, Սյուզեն Ռայսի նշանակումը նրա համար «սփոփիչ մրցանակ» է այն բանից հետո, երբ նրան չհաստատեցին պետքարտուղարի պաշտոնում, գրում է Lenta.ru-ն:




























