Իսրայելի կրթության նախարար Շայ Պիրոնի ելույթը բուռն ծիծաղ է հարուցել Կնեսետում: Հակ է նկատել, որ նախարարը չի զսպել իրեն, եւ առաջինն է ծիծաղել: Նախարարին զվարճացրել էր իր զեկույցի թեման` բանտերում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը:
Պիրոնը խորհրդարանում ներկայացնում էր նման արգելք մտցնելու անհրաժեշտության օրինագիծը: «Օբյեկտների ներթափանցումը բանտեր» արտահայտությունից հետո նա սկսել է ծիծաղել: Ի պատասխան պատգամավորներից մեկն ասել է. «Արդյոք բանտերում օբյեկտների ներթափանցումը կրթության նախարարի գո՞րծն է»: Դրանից հետո ամբողջ դահլիճն է սկսել ծիծաղել, եւ նախարարը ստիպված է եղել դադարեցնել զեկույցի ընթերցումը: Պիրոնի փոխարեն այն ավարտել է սոցիալական գործերի նախարարը:

























