Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 2014-ին եվրոյի շրջանառության գոտուն Լատվիայի միանալուն: Վերջնական որոշումը կայացվելու է հուլիսին` Եվրամիության 27 պետությունների ֆինանսների նախարարների կողմից, որոնք հաստատելու են լատերը եվրոյի փոխանելու ֆիքսված փոխարժեքը:
ԵՀ զեկույցում նշվում է, թե գնաճը, երկարաժամկետ տոկոսադրույքները, բյուջետային դեֆիցիտն ու պետպարտքերը Լատվիայում բավական ցածր են, որ ապահովեն սահուն անցումը միացյալ եվրոպական արժույթին, հայտնում է RBC-ն: Այսօր ավելի վաղ իր եզրակացությունը հրապարակել էր Եվրոպական կենտրոնական բանկը:` նշելով, որ Լատվիան համապատասխանում է բոլոր չափորոշիչներին: Եթե Լատվիան անցնի եվրոյի գոտի, կլինի եվրագոտու 18-րդ երկիրը:




























