Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում Շվեյցարիայի դեսպանը զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ Փարիզում հարբած վիճակում մեծ արագությամբ մեքենա վարելու համար:
Շվեյցարիայի իշխանությունները չեն պատրաստվում հետ կանչել դեսպան Ստեֆան Ֆլյուկիգերին եւ նա կմնա ֆրանսիական արդարադատության տարամադրության տակ, հաղորդում է Tribune de Geneve-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Բեռնը պահանջել է ներքին ծառայողական հետաքննություն անցկացնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ոստիկանները տեսել են, որ դիվանագիտական համարանիշով մեքենան բարձր արագությամբ սլանում է Սեն-Բեռնարի ափամերձ տարածքով: Նրանք փորձել են կանգնեցնել մեքենան, բայց վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգներին: Ոստիկաններից մեկը կրակել է մեքենայի անիվների վրա: Ի վերջո, օրինախախտին ձերբակալել են, ով մտել են արդեն հանդիպակած գոտի:


























