Զինված ուժերում սեռական ոտնձգություններն ու բռնությունը բարդ է կանխել՝  երիտասարդների «հորմոնների մակարդակի» պատճառով: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հանրապետական սենատոր Սաքսբի Չեմբլիսը: Նրա խոսքով՝ 17-23 տարեկանում բանակի շարքերն անցնող երիտասարդների գործողությունները բացատրվում են նրանց «բնությամբ», գրում է The Hufflington Post-ը: Միաժամանակ, սենատորն ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարելն անհրաժեշտ է:

Չեմբլիսի հայտարարությունը հնչել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նիստում, որը նվիրված է եղել սեռական բռնության խնդրին, գրում է Lenta.ru-ն:

Իր խոսքերի համար սենատորը խիստ քննադատության է ենթարկվել: Հանրապետական սենատոր Մայք Թըրները նշել է. «Ամեն ինչ պարզ է, սեռական բռնության համար պատասխանատու են հանցագործները, ոչ թե ՝ հորմոնները»:

Պենտագոնի տվյալներով՝ 2012-ին ԱՄՆ զինված ուժերում արձանագրվել է սեռական հողի վրա կատարված 3374 դեպք, ինչը 6 տոկոսով ավելի է 2011-ի ցուցանիշից: