Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Վալերի Տրիերվեյլերն իր մասին կենսագրական գրքի հեղինակներից դատական կարգով 10 հազար եվրո է գանձել:
Խոսքը «La frondeuse» գրքի մաին է, որը հեղինակել են Ալիքս Բուիլյագեն եւ Քրիստոֆ Ժակուբիշինը: Գրքում որոշ մանրամասներ են ներկայացվում Օլանդի ընկերուհու ինչպես անձնական կյանքի, այնպես էլ մասնագիտական կարիերայի մասին:
Հեղինակների նկատմամբ Վալերի Տրիերվեյլերի փաստաբանները հայց էին ներկայացրել անցած տարի: Նա հեղինակներին մեղադրել էր զրպարտության եւ անձնական կայքի նկատմամբ ոտնձգության մեջ: Փարիզի Գերագույն դատարանը հունիսի 5-ին բավարարել է հայցվոր կողմի պահանջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, սկանդալային գրքից պարզ էր դարձել, որ Վալերի Տրիերվեյլերը ամուսնացած Օլանդի հետ ինտրիգների ժամանակ ոչ միայն ամուսնացած է եղել, այլեւ «գաղտնի սեքսուալ հանդիպումներ» է ունեցել Դեւեջյանի հետ, ով հիմա 68 տարեկան է:
Թերթի փոխանցմամբ, Տրիերվեյլերը բազմիցս Դեւեջյանին խնդրել է թողնել 30-ամյա կնոջը եւ երբ Դեւեջյանը կտրականապես մերժել է այդ առաջարկը, նա իր ջանքերն ուղղել է երկրի ներկա նախագահի ուղղությամբ:




























