Ռուսաստանի Լիսկովի քաղաքում Ընկերուհիներին մոտենալու համար 29-ամյա երիտասարդը ռուս երիտասարդին ծեծել է փայտե մահակով եւ բահի կոթով: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Արամ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Ռուսաստանի Լիսկովի քաղաքի «Մակարեւսկայա» շուկայի տարածքում գտնվող «Բաբելոն» սրճարանի մոտ ընկերուհիներ Օլգա Գ.-ին եւ Օքսանա Գ.-ին մոտենալու եւ իր հետ առանձնանալու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ռուս Սերգեյ Դ-ի հետ, որի ընթացքում Ալիկ եւ Համբարձում Գ.-երի հետ միասին ոտքերով, փայտե մահակով եւ բահի կոթով դիտավորությամբ առնվազն 10 հարվածներ են հասցրել Սերգեյ Դ-ի գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Վերջինս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Քրեական գործ է հարուցվել 113  հոդվածի  2-րդ մասի   3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել մայիսի  29-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: