ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի 84-ամյա բնակչուհի Գլորիա Մաքենզին շահել է ամերիկյան համազգային  Powerball վիճակախաղում, որի 590 միլիոն դոլարանոց ջեքփոթն իր ծավալով երկրորդն է այս վիճակախաղի պատմության մեջ:

«Հերթում իմ դիմաց կանգնած մարդը հերթն ինձ զիջեց: Դրա շնորհիվ ես հաղթեցի», - ասվում է Մաքենզիի հայտարարության մեջ:
Ըստ Powerball-ի ներկայացուցիչների` Մաքենզին որոշել է շահումը վերցնել միանգամից:  Ըստ վիճակախաղի պայմանների` այն կկազմի մոտավորպես  370,9 միլիոն դոլար` հարկերը վճարելուց հետո, հայտնում է vesti.ru-ն:

Ռեկորդային 656 միլիոն դոլարի ջեքփոթը, որը խաղարկվել էր անցյալ տարվա մարտին՝ ԱՄՆ-ի երկրորդ հանրահայտ  Mega Millions վիճակախաղում, կիսվել էր երեք հաղթողների միջեւ: