Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որը մեղադրվումէ 2012թ. 16 խաղաղ աֆղանցիների սպանության մեջ, խոստովանել է իր մեղքը եւ քննության հետ գործարքի մեջ մտել՝ դրանով խուսափելով մահապատժից, որը պնդում էր մեղադրող կողմը:
Այժմ նրա առավելագույն պատիժը կարող է ցմահ բանտարկությունը լինել՝ առանց ներման իրավունքի: Բեյլսի դատը կսկսվի օգոստոսի 19-ից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
39-ամյա սերժանտը մեղադրվում է 2012թ. մարտի 11-ի գիշերը Քանդահար նահանգում երկու գյուղերի խաղաղ բնակիչների սպանության մեջ: Նրա կրակոցներից զոհվել էր 16 մարդ, որոնց մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ:


























