ԿՀՎ-ի նախկին տնօրեն եւ Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան հոլիվուդյան սցենարիստ Մարկ Բոալին անզգուշաբար թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենի նկատմամբ որսի գաղտնի գործողությունների մանրամասներ է հաղորդել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի ՊՆ զեկույցի սեւագրությունում:
2011թ. հունիսին Պանետան ելույթ էր ունեցել հաջող գործողության պատվին կազմակերպված արարողությանը, որի ընթացքում սպանվել էր Բեն Լադենը: ԿՀՎ-ի ղեկավարը ընդգծել էր ծովային հատուկ ջոկատի ավանդը, նշել էր հրամանատարի անունը եւ տեղեկություններ հաղորդել, որոնք Պենտագոնը գաղտնի է համարում, The Wall Street Journal-ի հոդվածը մեջբերում է gazeta.ru-ն:
Հանդիսատեսների մեջ է եղել նաեւ Բոալը, որը ԿՀՎ-ի հրավերով էր մասնակցում միջոցառմանը: Հենց այս սցենարիստն էլ մասնակցել է «Թիվ մեկ թիրախ» ֆիլմի ստեղծմանը:
Պանետայի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը տեղյակ չի եղել հրավիրվածների մասին եւ ենթադրել է, թե բոլոր հավաքվածներին թույլատրելի է լսել իր ելույթը: Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանություններից:




























