Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում մահացած տղամարդու են գտել: «I FLY» ավիաընկերության օդանավը իտալական Ռիմինիից էր ժամանել: Մարմինը հայտնաբերել են օդանավը զննող տեխնիկները:
««Վնուկովոյում» օդանավը վայրէջք է կատարել գիշերվա ժամը մեկի սահմաններում, շասսին ստուգելիս դիակ է հայտնաբերվել: Մահացածի ինքնությունը ճշտվում է», - հայտնել է օդանավակայանի աղբյուրը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Միայն հայտնի է այն, որ մահացածը հաշվառված ուղեւորների ցուցակում չի եղել:
Նշենք, որ օդանավով «ճագարային զբոսանքների» փորձերը որպես կանոն ողբերգականորեն են ավարտվում՝ հիմնականում բարձունքում եղած շատ ցածր ջերմաստիճանների պատճառով: 2012թ. սեպտեմբերին Հյուսիսային Աֆրիկայի բնակիչը տառացիորեն երկնքից ընկել էր Լոնդոնի փողոցներից մեկում, երբ օդանավը «Հիթրոու» օդանավակայանում վայրէջքի էր պատրաստվել:
























