Լոնդոնում եւս մեկ անձ է ձերբակալվել, որը, ենթադրվում է, կապ ունի Աբու Նուսայբեի՝ զինծառայող Լի Ռիգբիին սպանող Մայքլ Ադեբոլաջոյի մանկության ընկերոջ հետ:
Կլանավորվածը, որի անունը չի հաղորդվում, ահաբեկչական հարձակումների կազմակերպումը եւ իրագործումը քաջալերող տեսանյութեր էր հրապարակել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, կալանավորվել էրՆուսայբեն, նրան ահաբեկչության մեղադրանքներ էին ներկայացվել, սակայն նրա գործած հանցանքները կապ չունեն Լի Ռիգբիի սպանության հետ:
Մայիսի 22-ին Լոնդոնում երկու անձինք դաժանաբար սպանել էին 25-ամյա զինծառայող Լի Ռիգբիին:
Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել
Այս պահի դրությամբ երկու կասկածյալներին՝ 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոյին եւ 22-ամյա Մայքլ Ադեբովալեին սպանության պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել:
Լոնդոնում զինծառայողին սպանողին մեղադրանք է ներկայացվել


























