Կանադայում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է հունիսի 1-2-ին կայացած «Օտտավայի դռների բացում-2013» ծրագրին: Այն նախատեսված է այն շենքերի համար, որոնք Կանադայի մայրաքաղաքի ժառանգության մաս են կազմում: Շենքը, որտեղ գտնվում է Հայաստանի դեսպանատունը, 2007-ից ներառված է նմանատիպ շենքերի ցանկում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծրագրի ընթացքում դեսպանատան շենք է այցելել ավելի քան հազար մարդ, որոնք ծանոթացել են շենքի ճարտարապետությանն ու պատմությանը: շենքը 100 տարեկան է:



























