Վենեսուելայի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկացի կինոռեժիսոր Թիմ Թրեյսիին, որրին մեղադրում են լրտեսության մեջ:

Վենեսուելայի ԱԳՆ փոխանցմամբ՝ Թրեյսին կալանքից ազատ է արձակվել եւ կոմերցիոն չվերթով ուղարկվել Մայամի, հաղորդում է РБК-ն:

Հիշեցնենք, որ Թրեյսին ձերբակալվել էր այս տարվա ապրիլին, Կարակասի օդանավակայանում: Նրան կասկածում են վենեսուելացիներին ֆինանսավորելու մեջ, որոնք մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիաներին: Ռեժիսորի հարազատները հայտարարել են, որ նա մեկնել էր Վենեսուելա, տեղի ընդդիմության պայքարի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների համար:

Վենեսուելայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել ամերիկացի ռեժիսորին