ԱՄՆ Ֆլորիդա նահանգին է մոտենում արեւադարձային Andrea փոթորիկը, այժմ այն Ֆլորիդայի Թամփա քաղաքից 270 կմ հեռվում է գտնվում եւ շարժվում է դեպի հյուսիս: Քամու պոռթկումները 65 կմ/ժամի են հասնում:
BFM.RU-ն CNN-ին վկայակոչելով հայտնում է, որ Ֆլորիդայում փոթորկի նախազգուշացում է տրվել: Կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը Ֆլորիդա կհասնի հունիսի 6-ի օրվա երկրորդ կեսին եւ կշարժվի դեպի Ջորջիայի հարավարեւելյան եւ արեւելյան հատված:
Հիշեցնենք, մայիսի վերջին հզոր փոթորիկ էր սկսվել Օկլահոմայում: Տորնադոն եւ ջրհեղեղը նվազագույնը 14 մարդու կյանք էին խլել:


























