Ռուս քաղաքական գործիչ եւ շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ով նախկինում ժխտում էր իր` Ռուսաստանից արտագաղթելու մասին ասեկոսեները, չի պատրաստվում Մոսկվա վերադառնալ: Այս մասին նա հայտարարել է Ժնեւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա պարզաբանել է, որ մինչեւ փետրվար պարբերաբար վերադառնում էր Մոսկվա մինչեւ պարզ դարձավ, որ քաղաքական ակտիվիստների գործունեության հետաքննությունները կարող է եւ իրեն հասնել: «Հիմա ես խիստ կասկածում եմ, որ Մոսկվա գնալուց հետո ինձ կհաջողվի հետ վերադառնալ», - հայտարարել է Գ. Կասպարովը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին:

21-րդ դարի 1-ին տասնամյակի կեսերից Գ. Կասպարովն ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ռուսական ընդիմության գործողություններին: Քաղաքական գործչին չթույլատրված քաղաքական ակցիաների մասնակցելու համար 2 անգամ ձերբակալել են: 2007թ նա  5 օրով ձերբակալված է եղել:

Այս տարվա ապրիլին նա հերքել է լուրերն այն մասին, որ Ռւսաստանից ընդմիշտ է մեկնել. «Ստիպված եմ եւս մեկ անգամ կրկնել, որ արտագաղթը, այսինք` այլ երկիր մշտական բմակության մեկնելը երբեք իմ ծրագրերի մեջ չի մտել եւ չի մտնում: Սակայն հանգամանքներն այնպես են դասավորվում ես ստիպված եմ ժամանակի մեծ մասն անցկացնել արտասահմանում», - գրել է նա:

2009թ Գ. Կասպարովը բնակարան է գնել Նյու Յորքում: Շախմատի նախկին չեմպիոնի ընտանիքը ժամանակի մեծ մասն անցկացնում է այնտեղ: