Հայտնի է առնվազն 15 վայր, որտեղ հայկական նավեր են խորտակվել եւ պարզապես հրաշալի կլիներ արշավ կազմակերպել բոլոր այդ վայրերում, փորձել գտնել այն, ինչ մնացել է այդ հայկական նավերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Այաս» ակումբի ղեկավար Կարեն Բալայանը:
«Մենք շատ կցանկանայինք նման արշավախումբ կազմակերպել, որի անվանումը կլիներ «կորսված նավերի հետքերով»,-ասել է Բալայանը:
Հայկական նավերի խորտակման կոնկրետ վայրերը ակումբի նախագահը չնշեց: «Աշխարհում կան նաեւ գանձեր որոնողներ: Ես ավելի շատ վախենում ոչ թե նրանից, որ կգտնեն նավերն ու կկողոպտեն դրանք, այն նրանից, որ կարող են հարվածել հնարավոր արշավախմբի վարկին»,-ընդգծել է Կարեն Բալայանը: Նրա խոսքով՝ հայկական նավեր են խորտակվել մասնավորապես Հնդկաստանի, Չինաստանի, Ֆիլիպինների ջրերում: «Հայերը այդքան հեռու վայրերում են նավարկել, այդ մասին է վկայանում նաեւ այն, որ հայերը եղել են մեքսիկական Ակապուլկոյում»,-ընդգծել է նա:




























