Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Իսլամական ազատագրման կուսակցության» («Հիզբ-ութ-թահրիր») հարյուրավոր հետեւորդներ Սիմֆերապոլի ցույցի ժամանակ կոչ են անում համաշխարհային իսլամական պետություն վերստեղծել՝ խալիֆաթ:
Ըստ Ուկրաինայում կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆազիլ Ամզայեւի՝ ցույցը նվիրված է Օսմանյան կայսրության անկման 80-րդ տարելիցին, որը կազմակերպության հետեւորդները համարում են խալիֆաթի գոյության ձեւերից մեկը, հայտնում է aspekti.net-ը:
Ըստ ոստիկանների, ի հակատռակ նախօրեին ցույց անցկացնելու համար սահմանված դատական արգելքին՝ մասնակցում է 700 մարդ:
«Հիզբ-ութ-Թահրիր» կրոնական շարժումը, ըստ տարբեր գնահատականների, Ղրիմում ունի 2-5 հազար հետեւորդ: Ուկրաինայում այն գրանցված չէ, չնայած դրա գաղափարներն ազատ քարոզում են մի շարք մահմեդական համայնքներ եւ «լուսավորչական» կազմակերպություններ: Նախկինում իսլամիստներն արդեն ցույց անցկացրել էին Ղրիմում՝ սատարելով սիրիացի ապստամբներին, ինչպես նաեւ բողոքելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:




























