Հյուսիսային եւ Հարավային Կորեաները համաձայնել են համատեղ բանակցություններ սկսել: Կողմերը կքննարկեն Քեսոն արդյունաբերական համալիրի աշխատանքների վերսկսումը, ինչպես նաեւ մի երկրից մյուսը ուղեւորություն կատարելու թույլտվության հարցը:
Հանդիպման առաջարկությունն արել է Հյուսիսային Կորեան, որն ավելի վաղ առաջարկել էր Սեուլին Քեսոն արդյունաբերական շրջանում համատեղ գործունեություն իրականացնել: Այս մասին գրում է «Polit.ru-ն` վկայակոչելով BBC-ն: Մայիսի վերջին Փհենյանը Սեուլին առաջարկել էր հաշտության պայմանագիր կնքել, որը կփոխարիներ 1950-53թթ երկու երկրների միջեւ պատերազմի ավարտից հետո ստորագրված զինադադարի պայմանագրին:
Ի պատասխան Սեուլն առաջարկել էր հունիսի 12-ին հանդիպում ունենալ կառավարական մակարդակով: Այս մասին «Ռենհալ»-ին հղում անելով` գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Փհենյանը հրաժարվել է բանակցություններ վարել Կեսոն արդյունաբերական շրջանում համատեղ գործունեույթուն վերականգնման ուղությամբ Հարավային կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ կատարելու պատճառով: Իր հերթին Հարավային Կորեան դժգոհ էր այն բանից, որ Փհենյանը մի շարք բալիստիկ հռթիռներ է բաց թողել, ինչպես նաեւ ատոմային փորձարկումներ է իրականացրել: Արդյունքում Հյուսիսային Կորեան ետ է կանչել 123 հարվկորեական մանր ձեռնարկություններում աշխատող 53 հազար մարդկանց: Նաեւ չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ ունեցած հաշտության պայմանագիրը:




























