Չինաստանում ձերբակալվել է մայիսի 3-ին հրդեհված «Բաոյուանֆեն» թռչնաֆաբրիկայի տնօրենների խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրենին:

Բացի այդ, սառեցվել են ձեռնարկության բանկային հաշիվները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ցզիլին նահանգի Դեհուեյ քաղաքային շրջանի թռչնաֆաբրիկաներից մեկում հրդեհ էր բռնկվել, որին նախորդել էին ձեռնարկության էլեկտրացանցերի երեք պայթյուններ: Ֆաբրիկայի աշխատակիցներն արգելափակված էին մնացել պահեստներից մեկում: Հրդեհի հետեւանքով, զոհվել էր 120 մարդ, 77 մարդ վիրավորվել էր:

Տուժածների խոսքով՝ շինությունը չի ունեցել պատուհաններ, իսկ գլխավոր մուտքի դռները կողպեքով փակված են եղել, որի հետեւանքով ավելի քան 100 մարդ զոհվել է մուտքից մի քանի մետր հեռավորության վրա: