Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են այս շաբաթ Մանալի քաղաքում 30-ամյա ամերիկուհու խմբակային բռնաբարության մեջ: Ձերբակալված երեք երիտասարդներին հարցաքննել են, իսկ նրանց բեռնատարն առգրավվել է, հայտնում է Reuters-ը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ից մի զբոսաշրջուհի Հնդկաստանում հունիսի 4-ին խմբակային բռնաբարության է ենթարկվել: Ըստ 31-ամյա կնոջ՝ նա մայրուղում մեքենա էր կանգնեցնում, եւ մի բեռնատար է կանգնել: Բեռնատարի վարորդը եւ նրա երկու ընկերներն ամերիկուհուն տարել են անտառ եւ բռնաբարել:
NEWSru.com –ը հայտնում է, որ հանցագործները նաեւ թալանել են ամերիկուհուն՝ խլելով նրա փողերը (30 դոլար, 5 հազար ռուփի, 1,5 թաիլանդական բաթ), iPhone-ը, տեսախցիկը: Հանցագործները երկու ժամվա ընթացքում հերթով բռնաբարել են զոհին: Ժամը 3:30 –ին տուժածին մեքենայից դուրս են նետել ավտոբուսի կանգառում, որից հետո բեռնատարը հեռացել է: Տուժածն ինքնուրույն հասել է ոստիկանական բաժանմունք եւ բողոք գրել:


























