Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկել է Չեչնիայի զոհված առաջնորդ Ասլան Մասխադովի կնոջ՝ Կուսամայի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Դատարանը եզրակացրել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Չեչնիայի նախկին նախագահի մահվան մեջ, հաղորդվում է դատարանի պաշտոնական հայտարարության մեջ:
Եվրոպական դատարանի կարծիքով՝ Ռուսաստանը չի խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), հաղորդում է RBK-ն:
ՄԻԵԴ-ը ընդունել է վարկածը, որի համաձայն Ասլան Մասխադովին, 2005 թվականի մարտի 8-ին պատահաբար սպանել է իր կողմնակիցների մեկը՝ հաղտնի ապաստարանի գրոհի ժամանակ, որտեղ բնակվել է Իչկերիայի նախագահը:
Միաժամանակ, Ստրասբուրգի դատարանը համարում է, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է Մասխադովի մարմինը վերադարձնեն հարազատներին: Նրա մարմինը գաղտնի թաղվել է հատուկ ջոկատայինների հարձակումից հետո:

























