Շվեդիայի արքայադուստր Մադլենին տուգանել են 1000 շվեդական կրոնով (մոտ 150 ամերիկյան դոլլար) երթուղային տրանսպորտի համար նախատեսված հատվածով երթեւեկելու համար: Այս մասին հայտնում է Australian News-ը:

Ոստիկանությունը 30-ամյա աղջկան կանգնեցրել է Ստոկհոլմի կենտրոնում` թագավորական պալատից ոչ հեռու: Արքայադստեր ընտանիքը հրաժարվել է մենաբանություններ տալ: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` նա փորձել է օգտագործել թագավորական անձեռնմխեության իրավունքը, սակայն այն գործում է միայն իր հոր` թագավոր Կարլ Գուստավի համար:

Ինչպես հայտնում է Pravda.ru-ն, հուլիսի  8-ին տեղի է ունենալու Մադլենի եւ բրիտանացի բանկիր Քրիս Օ’Նիլի հարսանիքը: