Գլենդելում 2010թ. մահացու վրաերթի մեղավոր դարձած հային դատապարտել են 30 օրվա բանտարկության եւ երեք տարի փորձաշրջանի: 30-ամյա Էդմոնդ Գրիգորյանին սկզբնապես ավելի ծանր մեղադրանքներ էին առաջադրվել 61-ամյա բժիշկ Ջեյկոբ Օրֆալիի մահվան համար, սակայն հետո մեղմացրել էին:
Օրֆալի ընտանիքը չափազանց մեղմ է համարում վճիռը: Նրանք նաեւ հրաժարվել էր Գրիգորյանի կողմից վճարած փոխհատուցումից: Գրիգորյանը եւս 13 օր պետք է աշխատի, որ վճարի մեղադրանքի հետ կապված ծախսերը:
Դեպքը տեղի էր ունեցել 2010թ. հոկտեմբերի 12-ին: Օրֆալին մեքենան էր կայանում տան մոտ, երբ Էդմոնդ Գրիգորյանը մեծ արագությամբ հարվածել է նրան: Օրֆալիին տեղափոխել էին հիվանդանոց, բայց մի քանի օր անց նա մահացել էր: Գրիգորյանին թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար մեղադրանք էին առաջադրել: Ապրիլին նա հայտնել էր, որ չի ցանկանում բողոքարկել վճիռը:


























