Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որովայնային հատվածի դիագնոստիկ վիրահատության է ենթարկվել, հայտնել են Բուքինգհեմյան պալատից։ Թագուհու ամուսինը հիվադանոցում կմնա երկու շաբաթ:
Բուքինգհեմյան պալատից նաեւ հաղորդել են, որ արքայազնը, որը մյուս երկուշաբթի կդառնա 92 տարեկան, իրեն լավ է զգում, հիվանդանոց տեղափոխելն արտակարգ բնույթ չէր կրում: Վիրահատությունն ընդհանուր թմրեցմամբ է կատարվելու` մի քանի ժամվա ընթացքում, նշում է Sky News հեռուստաալիքը:
Ավելի վաղ Էդինբուրգի դուքսը բուժզննման էր ենթարկվել: Նրա վատ ինքնազգացողության պատճառը չի հաղորդվում:
Նշվում, է, որ Եղիսաբեթ II թագուհին եւ արքայազն Ֆիլիպը ամսվա կեսին պետք է հանդիպեին «ությակի» երկրների ղեկավարների հետ, որոնք հունիսի 17-18-ը հավաքվելու են Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքի գագաթաժողովում:
NEWSru.com-ը գրում է, որ այժմ թագուհին պետք է առաջատար երկրների ղեկավարներին միայնակ ողջունի: Ֆիլիպը ներկա չի լինի նաեւ հունիսի 15-ին իր ծննդյան տարեդարձին նվիրված ռազմական շքերթի միջոցառմանը եւ հունիսի 18-22-ի Ասքոթի թագավորական ձիարշավին:
Էդինբուրգի դուքսը վերջին կես տարվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել արդեն երրորդ անգամ:




























