Բոսթոնի դպրոցներում ուժեղացված հսկողություն է սահմանվել դրանցից մի քանիսում սպառնալիքներ պարունակող նամակներ ստացվելուց հետո, հայտնել է Boston.com-ը:
Ոստիկանության հսկողության տակ են պետական միջնակարգ դպրոցները, մասնավորների վրա այդ գործողությունները չեն տարածվում: Նամակներ են ստացվել Բոսթոնի 12 դպրոցներում:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շերիլ Ֆյանդաքի խոսքով՝ բոլոր նամակները վերնագրված էին «կոչ ամերիկացի ժողովրդին»:
Նրանցում, մասնավորապես, հիշատակվում էին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, ՀԴԲ-ն եւ նացիստները»,- հավելել է նա, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նամակներում գրված է եղել նաեւ քիմիական եւ կենսաբանական զենքի մասին:
Իրավապահները վստահ են, որ նամակների հեղինակը մեկն է: Հայտնի է, որ դրանք Թեքսասից են ուղարկվել: Նամակները հանձնվել են փորձաքննության: Դրանցում կյանքին եւ առողջությանը վնասող նյութեր չեն հայտնաբերվել:


























