Ընթացիկ տարեշրջանի արեւադարձային առաջին՝ Andrea փոթորիկը հունիսի 6-ի երեկոյան հասել է Ֆլորիդա:
Քամու արագությունը 100 կմ/ժ է, առաջիկայում դրա ուժգնացում է սպասվում, Ֆլորիդայի որոշ շրջաններում փոթորկի նախազգուշացում է տրվել:
Ըստ օդերեւութաբանների՝ Andrea-ն մի քանի օրից կշարժվի հյուսիս՝ հորդառատ անձրեւների պատճառ դառնալով Ջորջիայում, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայում, հայտնում է lenta.ru-ն:
Տվյալ տարածաշրջանում արեւադարձային փոթորիկների շրջանը սովորաբար տեւում է հունիսի 1-ից նոյեմբերի 30-ը:
Ամերիկացի օդերեւութաբանները կարծում են, որ ներկա տարեշրջանը «առավելագույնս ակտիվ» կլինի: Կարծում են, որ Ատլանտյան օվկիանոսում 13-20 փոթորիկներ են ձեւավորվում:


























