Տաջիկ լրագրող Սաֆվաթ Բուրհոնովը «անժամկետ քաղաքական հացադուլ է հայտարարել»: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Լրագրողը երկրի իշխանություններից պահանջում է հեռացնել երկրի տնտեսական բլոկի ղեկավարությանը, զինված ուժերի բարեփոխումներ իրականացնել: Նա նաեւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել փոխել պաշտոնյաների ներկա կազմը, որը «կոռուպցիայով աղարտված է»:
Սաֆվաթ Բուրհոնովը նախկինում աշխատել է Տաջիկստանի «Ներուի Սուհան» եւ «ԽՍՀՄ» թերթերում: Նա «Սալոմ» կազմակերպության հիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է Դուշանբեի եւ Տաշքենդի հարաբերությունների մեղմացմանը:




























