Կուբացի ակտիվիստները տեղադրել են Վենեսուելայի մահացած նախագահ Ուգո Չավեսի արձանը երկրի ամենաբարձր գագաթներից մեկի` Կարակասի (1,23 հազար մետր) վրա, Սիերա-Մաեստրա լեռներում, կղզու արեւելքում:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Անդրես Գոնսալեսն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կուբայական Prensa Latina գործակալությունը:
Չավեսի ղեկավարությամբ Վենեսուելան դարձավ Կուբայի գլխավոր քաղաքական եւ տնտեսական դաշնակիցը: Երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է մի քանի մլրդ դոլար: Կարակասը նաեւ ամեն օր 100 հազար բարել նավթ է առաքում Կուբա արտոնյալ պայմաններում: Չավեսը կյանքի վերջին տարիներին իր բուժումն իրականացնում էր Կուբայում:




























