Հույն անարխիստներն այսօր առավոտյան Հունաստանի մայրաքաղաքի խոշորագույն բանտերից մեկի՝ Կորիդալոսի մուտքի մոտ ռումբ են պայթեցրել:
Ինչպես միշտ, պայթյունից 20 րոպե առաջ ծայրահեղականները հունական հեռուստաալիքներից եւ կայքերից մեկին հեռախոսով իրազեկել են այդ մասին: Ոստիկանությունն արագ շրջափակել է ենթադրյալ պայթյունի վայրը, որը որոտացել է «ժամանակացույցի համաձայն» եւ բավական ուժգին է եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պայթյունի հետեւանքով տուժել են հարեւանությամբ կայանած մեքենաները, թեթեւ վնասվածք է ստացել մի կին: Ոստիկանությունում կատարվածի հետաքննություն է տարվում: Հերթական միջադեպի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել:


























