Բոլիվիայում Կոլկեչակա գյուղի բնակիչները ողջ-ողջ թաղել են անչափահաս տղային, ում կասկածում էին կնոջ բռնաբարության եւ սպանության մեջ:

Տեղի ռադիոկայանի լրագրողները հայտնել են, որ գազազած բնակիչները կնոջ թաղման ժամանակ բռնել ու կապկպել են տղային: Նրան նետել են փոսն ու քարեր լցրել վրան:

Ոստիկանությունը հաղորդում է, որ նույն տարածաշրջանում երկու տղամարդու են կախել այն բանից հետո, երբ նրանց մեղադրել են ավտոմեքենա առեւանգելու եւ վարորդին սպանելու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նման սպանություններ Բոլիվիայում տեղի են ունենում այն շրջաններում, որտեղ ոստիկանության ներկայությունը նվազագույնն է եւ բնակչությունը չի վստահում դատական համակարգին: