Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդհատել է իր այցը Բրյուսել եւ եւ շտապ մեկնել Աֆղանստան, որտեղ մահապարտի հարձակման արդյունքում 7 վրացի զինվոր է զոհվել:
Ինչպես հայտնում է «Գռուզիա online»-ը, Ալասանիան հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի հետ:
Հիշեցնենք, որ վրացի զինվորականները ծառայություն են իրականացնում անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ISAF-ի կազմում: Նախօրեին մահապարտի հարձակման արդյունքում մահացել է 7 եւ վիրավորվել 9 վրացի զինվոր:
Վրաստանում հունիսի 7-ը հայտարարվել է սգո օր:



























