Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Պիեր Մորուան, որը պաշտոնավարել է Ֆրանսուա Միտտերանիի նախագահության տարիներին: Նա կյանքից հեռացել է 84 տարեկանում վիրահատության արդյունքում առաջացած բարդացումների պատճառով:
Հայտնի քաղաքական գործչի մահվան մասին հունիսի 7-ին հայտնել է արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Նա դրել է դեմոկրատական սոցիալիզմի հիմքը», - ասել է Լ. Ֆաբիուսը, գրում է Life News-ը:
Պիեր Մորուան մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով. 2012-ի ապրիլին նրան վիրահատել էին` հեռացնելով թոքերի ուռուցքը: 2013թ հունիսի 1-ի նախկին վարչապետին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մի քանի օր հետո նա մահացել է:
Պ. Մորուան պաշտոնավարել է 1981-84թթ, երբ երկրի նախագահը Ֆրանսուա Միտտերանին էր: Սոցիալական ոլորտում նա մի շարք կարեւոր փոփոխություններ է իրականացրել. հաստատվել է 89-ժամ շաբաթական աշխատաժամ, իսկ կենսաթոշակային տարիքը սահմանվել է 60 տարեկանը:




























