ԱՄՆ Հանրապետական կուսակցության Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն ՄաքՔեյնը հայտարարել է, թե ոչ ոք չէր սպասում, որ Թուրքիայում նման զարգացումներ կլինեն։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝  ԱՄՆ Բրուքինգզի ինստիտուտում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ սենատոր Ջոն ՄաքՔեյնը, խոսելով Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, նշել է, թե այդ դեպքերը ցույց են տալիս, որ թուրք ժողովուրդը դեմ է Էրդողանի կողմից երկրի իսլամականացմանը։  ՄաքՔեյնը հիշեցրել է նաեւ, որ Մերձավոր Արեւելքի երկրներում ամենաշատ ազատազրկված լրագրողները գտնվում են Թուրքիայում՝ շեշտելով, թե թուրք ժողովրդի մեծ մասի աչքում Էրդողանը որպես բռնապետ է ընկալվում։