ԱՄՆ-ում ինքնասպան է եղել ամուսնական զույգը: Ըստ Associated Press-ի՝ Ջոն Լիթիգը եւ Լին Ռոուզենը վարում էին «Երջանկության ձգտում» ռադիոշոուն:
«Երջանկության» ձգտում» արտահայտությունն ԱՄՆ անկախության հռչակագրից է, որտեղ նշվում է կյանքի իրավունքի, ազատության եւ երջանկության ձգտման մասին, գրում է Gazeta.ru-ն:
«Կյանքում շատ բան կախված է տրամադրությունից, պետք է ամեն բան անել հիմա եւ այստեղ»,-ասում էր Լիթիգը:
Ոստիկանները ամուսինների մարմինների զննությունից հետո նշել են, որ նրանք ինքնասպան են եղել ձեռք ձեռքի տված: Զույգը նախընտրել է խեղդվել՝ օդի փոխարեն հելիում շնչելով: Լիթիգը 47 տարեկան էր, Ռոուզենը՝ 45:

























