Մրջյունները կերել են չինուհու ողջ կարողությունը. կինը խնայողությունը պահում էր տանը` թղթադրամներով: Չինական Գուանդուն նահանգում չինուհին բանկ է տարել 100-յուանանոց թղթադրամներ` 400 հազար յուան արժողությամբ (մոտ 65 հազ. դոլար), որոնք կերել են մրջյունները, հաղորդում է «Reuters»-ը:

Բանկը փոխել է նրա թղթադրամները, բայց չինուհու կարողությունը, միեւնույն է, նվազել է մոտ վեց անգամ, քանի որ ընդունել են միայն այն թղթադրամները, որոնք  շատ վնասված չեն եղել: Այնպես որ 400 հազար յուանի փոխարեն նրա մոտ միան 60 հազար յուան (9,7 հազ. դոլար) է մնացել, հաղորդում է NEWSru.com-ը: