ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում՝ քոլեջի մերձակայքում կրակոցներ են հնչել, որոնց հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս երեքը՝ հրազենային վնասվածքներ են ստացել: Կասկածյալը կրակ է բացել անցնող մեքենաների, այդ թվում` դպրոցական ավտոբուսի ուղղությամբ: Երկու զոհերին գտել են այրված տանը, երրորդը մահացել է հիվանդանոցում:

Իրավապահներին հաջողվել է ձերբակալել երիտասարդին եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Զոհերի եւ ձերբակալված անունները չեն հաղորդվում: Մարդասպանը սեւ զգեստներով է եղել եւ իրեն սուպերհերոսի տեղ էր դրել: Վիրավորներին տեղափոխել են Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն:

Կենտրոնի ներկայացուցիչ Մարկ Ուիլերի խոսքով, վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանները կարծում են, թե կրակողները կարող են երկու հոգի լինել, եւ շրջափակել են տարածքը: 

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեք մղոն հեռու այն վայրից, որտեղ բարեգործական ակցիայի էր մանսկացում նախագահ Օբաման: