Բրազիլիայի հնդկացիները, ի նշան Ամազոնի ավազանում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի, ցանկացել են ներխուժել կառավարության շենք, որտեղ այդ պահին նիստ էր ընթանում։

Պարա նահանգի Մունդուրուկու ցեղախմբի հնդկացիները գրավել են Բելո Մոնտեի շինհրապարակը, այնուհետեւ կառավարությանը նամակ ուղարկել՝ շինաշխատանքները դադարեցնելու պահանջով։

Ավելի ուշ հատուկ նրանց համար ռազմաօդային ուժերի երկու օդանավ են ուղարկել՝ հարցի քննարկման  նպատակով մայրաքաղաք տանելու համար։ Գլխավոր նախարար Ժիլբերտո Կարվալյուն հավաստիացրել է, որ բոլորի կարծիքը հաշվի կառնվի, նոր խորհրդակցություններ կանցկացվեն։

Սակայն հնդկացիները որոշել են սպասել նիստի ավարտին՝ գործընթացը վերահսկելու համար։ Նրանց պատասխանել են, որ եթե չգնան, մայրաքաղաքից կհեռացնեն։ Գրոհը կանգնեցրել է թիկնազորը, հայտնում է  korrespondent.net-ը։