ԿԺԴՀ-ն ընդունել է Հարավային Կորեայի առաջարկը` հունիսի 9-ին աշխատանքային մակարդակով բանակցություններ վարելու մասին, որոնք կկազմակերպվեն ապառազմականացված գոտում, հաղորդում է «Yonhap» գործակալությունը:
Հանդիպիումը հնարավոր է դարձել հունիսի 6-ին Հանուն Կորեայի խաղաղ միավորման հյուսիսկորեական կոմիտեի հայտարարությունից հետո, որով առաջարկվում էր Սեուլին պաշտոնական բանակցություններ սկսել տնտեսական համագործակցության, զբոսաշրջային հարցերի վերաբերյալ:
Հարավային Կորեայի կառավարությունը ընդունել էր Պհենյանի առաջարկն ու հունիսի 12-ին նախարարական մակարդակով հանդիպման պատասխան առաջարկ ներկայացրել: Հաղորդվում է, որ հունիսի 9 –ի հանդիպումը նախապատրաստական կլինի նախարարական հանդիպման համար, սակայն դեռեւս պաշտոնական որոշում այդ մասին չի ընդունվել, տեղեկացնում է NEWSRu.com-ը:




























