Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է,  որ եվրագոտում ճգնաժամն ավարտվել է: Նման հայտարարություն նա արել է Տոկիոյում ճապանոցի եւ եվրոպացի ձեռներեցների հետ հանդիպմանը:

Միժամանակ նա մատնանշել է տարածաշրջանում աճի խթանման եւ մրցունակությանն  ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը: Ֆրանսիայի առաջնորդի խոսքով` նա մտադիր է ակտիվորեն առաջ մղել ԵՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ տնտեսական գործընկերության  մասին պայմանագիրը:

«Մենք պետք է գործենք արագ, արդյունավետ եւ վճռականորեն: Սա այն է, ինչ Սինդզո Աբեն ցանկանում է Ճապոնիայի համար, այն, ինչ ես եմ ցանկանում Ֆրանսիայի համար, եւ այն, ինչ ես ցանկանում  են առաջ մղել Եվրոպայում»,-հայտարարել է Օլանդը:

Միաժամանակ «Deutsche Welle»-ն նկատում է, որ Եվրոպայում տնտեսական իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: Եվրագոտու երկրների ՀՆԱ-ն շարունակում է նվազել, իսկ պետական պարտքը` աճել:

Օլանդի այցն, ի դեպ, առանց զավեշտալի միջադեպերի չի անցել. նա նախօրեին  ճապոնացիներին խառնել է չինացիների հետ: