Պերուում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Սենդերո լումինոսո» ձախ ծայրահեղական խմբավորման առջնորդ Ֆլորինդո Ֆլորեսին` «ընկեր Արտեմիոյին»: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման, ահաբեկչական գործունեության եւ պերուական պետության դեմ իրականացված հանցագործությունների մեջ:
Որոշվել է նաեւ գանձել 182 մլն դոլար տուգանք` ահաբեկչական գործողությունների վնասների փոխհատուցման համար:
Դատարանում նա, ի դեպ, ժխտել է ահաբեկչության մեղադրանքը, հայտարարելով, որ «հեղափոխական պայքար է մղել»:
51-ամյա «Արտեմիոն» ձերբակալվել էր հակահակաբեկչական գործողությունների արդյունքում, անցած տարվա փետրվարին:




























