Չեխիայում ձերբակալել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երկրի վարչապետ Պյոտր Նեչասի աշխատակազմի ղեկավար Յան Նադյովին, հաղորդում է České Noviny-ն:
Կալանավորվածների թիվը, ինչպես նաեւ նրանց ազգանուններն ու պաշտոնները չեն հաղորդվում:
Լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվել են նաեւ իշխող Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության խմբակցության նախկին ղեկավր Պյոտր Տլուխորը, գյուղատնտեսության նախկին նախարար Իվան Ֆուքսը, ինչպես նաեւ զինվորական հետախուզություն ղեկավար Օնդրժեյ Պալենիկը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել այսօր գիշերը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը խուզարկություններ է իրականացրել Պրահայում՝ կառավարության նստավայրում, ինչպես նաեւ ՊՆ-ում, հաղորդում է EuroZprávy.cz-ն: Խուզարկություններ են կատարվել նաեւ այլ քաղաքներում:
Բացի այդ, հաղորդվում է, որ հունիսի 13-ի գիշերը երկու դատախազներ, ինչպես նաեւ , ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավարն այցելել են վարչապետ Նեչասին: Նրանց հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Սպասվում է, որ ձերբակալություններն ու խուզարկությունները կշարունակվեն մինչեւ շաբաթ առավոտ:
Ըստ տեղի մամուլի, զանգվածային ձերբակալությունները կապված են կոռուպցիոն հանցագործությունների հետ: Սպասվում է, որ մոտ օրերս ոստիկանությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, հաղորդում է Lenta.ru.-ն:




























