«Յունիբանկը» լիարժեք գործարկեց CRM-համակարգերի եւ ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ժամանակակից համակարգի ներդրումը բանկին հնարավորություն տվեց էապես կրճատել վարկերի հաստատման եւ ձեւակերպման ժամանակը: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը «Յունիբանկում» հաստատվում է մեկ րոպեում լավագույն պայմաններով. կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20% -ից:

Վարկը կարելի է ձեւակերպել բանկի գործընկեր` խոշոր առեւտրային ցանցերում, ինչպիսիք են «Վեգա», «Զիգզագ», «Մոբայլ Սենթր», «Օրանժ», «ՎիվաՍելլ», «Արայ», «Տեխնոլայֆ», «Վեստա», «Նիքս», «Սամսունգ», «Rich Computers»,  «Fine», «Նոր տուն», «Իդեալ» եւ «Կլայկ» ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով «Յունիբանկը» համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ: Վարկի համար կարելի է դիմել նաեւ բանկի 44 մասնաճյուղ: