Այսօր՝ հունիսի 13-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում Ծրագրի իրականացման պատսխանատու մենեջեր Բ. Սոսնովսկին:
Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել են ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս.Ազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Գ. Կոստանդյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, նույն վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վ. Բագիյանը, ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչության պետ Գ. Պողոսյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարության հետ իրականացվող համատեղ աշխատանքների ընթացքը, ՀՀ ԱԻՆ կողմից կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերին արձագանքման իրավական հիմքերը, գործառույթները, գործողությունները, ինչպես նաեւ կենսաբանական դեպքերին արձագանքման ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի կարողությունների բարձրացման, անձնակազմի ուսուցման եւ անհրաժեշտ սաքավորումներով հարցերը:






























