Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվարժ անգլերենը ոգեշնչել է ամերիկյան մամուլին, որը փորձել է ՌԴ նախագահին տեսանյութով ախտորոշում տալ: «Պուտինի դիմածնոտային մկանները ստախանովյան ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան արտաբերել անգլերեն բաղաձայն հնչյունները: Դրան գումարվում է նրա ձախ ձեռքի թափահարումն այն պահին, երբ աջ կողմն անշարժ է, ինչպես նաեւ նրա՝ «իսկական դիսկոմֆորտ զգացող» ընդհանուր տեսքը, ըստ The Atlantic-ի վերլուծաբանի, բերում է եզրակացության, որ Կրեմլի ղեկավարը գաղտնի առողջական խնդիր ունի:

Լրագրողը պնդում է, որ վերջին 13 տարիներին «շատերը, ուշադիր հետեւելով Պուտինի ֆիզիկական վիճակին», կարծես բացահայտել են հնարավոր պատւճառները: Նա հիշեցնում է 8 տարի առաջ իր գործընկերոջ հոդվածը, որտեղ վերջինս ինտրիգային ենթադրություն է անում, որ Պուտինը հնարավոր է վնասվածք կամ նույնիսկ ներպտղային ինսուլտ է տարել: Գաղտնի արատի դեմ պայքարն օգնել է նրան կամքի ուժ ձեռք բերել, դառնալ ֆիզիկապես առողջ եւ արդյունքում ստեղծել մաչոյի կերպար: