Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը դատապարտվել է 7 տարի ազատազրկման` 90-ական թվականներին դեպի Էկվադոր եւ Խորվաթիա զենքի մաքսանենգությանը մասնակից լինելու համար:

Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, ինչ նա կզրկվի իրավաբանական անձեռնմխելիությունից, քանի որ ներկայումս Մենեմը Արգենտինայի Սենատի անդամ է:

Կառլոս Մենեմը եւ եւս 11 մարդ զենքի մաքսանենգության հարցերով մարտի 8-ին մեղավոր են ճանաչվել: Ընդ որում, այս հարցի շրջանակներում Մենեմը առաջին անգամ դատարանի առջեւ է կանգնել 2011-ին եւ արդարացվել: Սակայն բողոքարկող կողմը համարել է, որ բազմաթիվ հանգամանքներ հաշվի չեն առնվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Զենքի ապօրինի մատակարարման պատմությունը բացահայտվել է 1995թ` լրագրողական հետախուզության արդյունքում: Չնայած այդ խնդրին` Մենեմը կարողացել է Արգենտինայի նախագահի պաշտոնը ստանձնել 1989-1999թթ ընթացքում: