ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ գործող պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2006թ: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը:

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրությունում, 2012թ «Բելառուսի կառավարությունը շարունակել է ճնշել քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը եւ անկախ լրատվամիջոցներին: Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին»:

Փաստաթղթում նշում նաեւ Բելառուսի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալություններ` իշխանություններին քննադատելու եւ նրանց դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Ընդգծվում է նաեւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը, փոխանցում է Կորրեսպոնդենտ.net-ը:

Սպիտակ տանը համարում են, որ բելառուսական իշխանությունների նմանատիպ գործողությունները մատնանշում են, որ երկիրը որեւէ քայլ չի ձեռնարկում ժողովրդավարական ռեժիմ ստեղծելու համար` այդ կերպ սպառնալիք հանդիսանալով ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Պատժամիջոցները սահմանվել են 2006թ` նախագահական ընտրություններից հետո, որոնք ճանաչվել են ոչ ժողովրդավարական: