Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը արգելել է տեղի պաշտոնյաներին դուրս գալ երկրի սահմաններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը: Նման միջոցներ ընդունվել են բյուջեն տնտեսելու նպատակով, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Այժմ արտերկյա գործողումներ կատարելու համար պատգամավորները, դաշնային նախարարները եւ այլ պաշտոնյաները պետք է ստանան Պակիստանի Ազգային վեհաժողովի վարչապետի, օրենսդիր հավաքի խոսնակի եւ սենատի նախագահի արտոնությունը, հաղորդում է «Gazeta.Ru-ն»` վկայակոչելով Pakistan Today-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պատերազմ էր հայտարարել կոռուպցիային` ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարության առաջին նիստի ժամանակ:
Շարիֆը «Պակիստանյան մահմեդական լիգայի» առաջնորդն է, որը մայիսի 12-ին կայացած ընտրությունների ժամանակ արժանացել է ձայների մեծամասնությանը: Շարիֆը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ:




























